Անպարկեշտ մեջբերումներ Անտոն Չեխովից. դժվար է հավատալ, որ նա է նման բաներ ասել
Անտոն Չեխովը ոչ միայն հանճարեղ գրող էր, լավ բժիշ ու հումանիստ, այլև սուր խոսքի ու, ինչու ոչ, նաև զարմացնող աֆորիզմների վարպետ: Դա շատ լավ երևում է ինչպես նրա ստեղծագործություններում, այնպես էլ հարազատներին ու ընկերներին ուղղված նամակներում: Դրանցում հաճախ հանդիպում ենք այնպիսի արտահայտությունների, որ դժվար է հավատել, որ դրանք պատկանում են նույն հեղինակի գրչին, ում ստեղծագործությունները ներառված են դպրոցական ծրագրում:
Մենք փոքր տարիքից սովորել են փնտրել Չեխովի և այլ հանճարների ստեղծագործություններում խորը իմաստ: Սակայն հաճախ մոռանում ենք, որ գրողները նույնպես մարդիկ են: Դա նշանակում է, որ նրանք հաճախ մտահոգված են եղել ոչ թե հանճարեղ, այլ կենցաղային խնդիրներով: Անգամ հաճախ երազել են հարստանալ, և ոչ միշտ մարդասիրական, այլ անձնական նպատակով:
Չեխովի նամակներից քաղված այս մեջբերումներն ապացուցում են դա:
«Ահավոր շատ գումար է պետք: Ինձ հարկավոր է տարեկան 20.000 եկամուտ, քանի որ ես արդեն չեմ կարող քնել կնոջ հետ, եթե նա չի կրում մետաքսե շապիկ…
Երեք օր առաջ ծննդյանս տարեդարձն էր, նվերներ էի սպասում, ոչինչ չստացա»:
Սա մեջբերում է Ալեքսեյ Սուվորինին ուղղված նամակից, Մոսկվա, հունվար, 1895 թվական:
«Ես տեղեկացրեցի հարսնացուիս Ձեր՝ Յալտա գալու մտադրության մասին, որպեսզի նրան փոքր-ինչ ստեմ: Նա ասաց, որ երբ «այն վատ կինը» ժամանի Յալտա, նա ինձ բաց չի թողնի իր գրկից: Ես նկատել են, որ այդքան երկար ժամանակ գրկված մնալը հակահիգիենիկ է»:
Մեջբերում արված է Օլգա Կլիպպերին ուղղված նամակից, Յալտա, փետրվար, 1900 թվական:
«Մեր մոտ եղանակը զբաղվում է մարմնավաճառությամբ»:
Նիկոլայ Լեյկինին ուղղված նամակից, Մոսկվա, դեկտեմբեր, 1886 թվական:
«Այն հետաքրքիր լուծույթի շնորհիվ, որ Դուք ինձ նվիրեցիք, ամբողջ հողս ծածկվել է փոքրիկ առնանդամներո in erecktirten Zustande: Ես լցրել եմ լուծույթը երեք հատվածում, և բոլոր երեք հատվածներն այնպիսի տեսք ունեն, ասես ցանկանում են հոտոտել: Խոսելով առնանդամների մասին՝ հնարավոր չէ մոռանալ ձվերի մասին: Ձեզանից ստացված ձվերը դրել եմ հավի տակ: Շնորհակալ են մեր տնտեսության մեծացման համար:»
Այս խոսքերը հանված են Ֆյոդոր Շեխտելին ուղղված նամակից, Մելիխովո, հունիս, 1892 թվական:
«Եթե դու, նստած լինելով հարևանուհու հյուրասրահում, ըմպել ես երեք բաժակ թեյ և դրանից հետո ներսումդ ինչ-որ դող ես զգում, ապա, առանց որևէ դեղամիջոց օգտագործելու, հագիր գլխարկդ ու գնա»:
Իսկ սա Չեխովի ամառանոցային օրենքն է:
«Քո հիվանդության նկարագրության արդյունքում ես եզրակացրեցի, որ դու ունես սարսափելի սիֆիլիս և ետնանցքի մեծ խնդիր, որն առաջացել է անդադար գազեր բաց թողնելու արդյունքում»:
Դե իսկ այս վերջինը վերցված է Ալեքսանդր Չեխովին ուղղված նամակից, Մելիխովո, սեպտեմբեր, 1895:
Այո, «Բալի այգին» պիեսի հեղինակի այս խոսքերի շատերի համար կարող են շոկային լինել, և հատկապես նրանց համար, ովքեր դպրոցական տարիքից Չեխովին համարում են ինտելեգենցայի վառ ներկայացուցիչ: Բայց իրականում դրանք մեծ գրողի կերպարն ավելի վառ և արտահայտիչ են դարձնում: