Էնթոնի Բյորջեսս
Անգլիացի գրող և գրականագետ, թարգմանիչ, լրագրող
(1917 – 1993)
Բյորջեսսը ստեղծագործել է ոչ միայն իր անվան, այլ նաև տարբեր կեղծանունների ներքո, որոնք նրան առաջարկում էր կինը։ Մի անգամ Բյորջեսսը խմբագրի ցանկությամբ գրախոսական է գրել «Յորքշիր Փոսթ» թերթում իր իսկ՝ «Պարոն Էներբին ներքուստ» (1963) վեպի համար։ Վեպը գրվել է Ջոզեֆ Քելլ կեղծանվամբ, ինչի մասին գլխավոր խմբագիրը չի իմացել։ Բյորջեսսը նաև նամակներ էր ուղարկում «Daily Mail»-ին «Մուհամեդ Ալի» ստորագրությամբ: