Աշոտ Գաբրիելյան
Հայ բանաստեղծ, մանկավարժ
(Ծնվ․ 1979)
2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին: 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան: Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև` նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015): 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը: 2017-2019 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: