Աստղիկ Սիմոնյան
Հայ դրամատուրգ
(Ծնվ․ 1973)
Ավարտել է Երևանի Ա.Բակունցի անվան մանկավարժական քոլեջը, ապա` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրական բաժինը: Սովորել է նաև Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժնում: Աշխատել է Երևանի Համազգային թատրոնում` որպես գրական մասի վարիչ: Սցենարի վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ՀՌԱ-ում: Տպագրվել է հայաստանյան գրական հանդեսներում, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով: 2002թ. լույս է տեսել նրա «Մեկ թագավորի թատրոն» գիրքը: 2010թ. հրատարակվել, իսկ 2013թ. վերահրատարակվել է «Կաղանդ պապ կամ վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: