Բենջամին Ֆրանկլին
![Benjamin Franklin Benjamin Franklin](https://bookmark.am/app/uploads/2020/10/Benjamin-Franklin-200x200.jpg)
Քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն
(1706 – 1790)
ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։
Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։