Կառլո Կոլլոդի
Իտալացի մանկագիր
(1826 – 1890)
Կառլո Լորենցինի, առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, իտալացի մանկագիր է, հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակը։
«Պինոկիոյի արկածները» գրվել է 1881-1882 թվականներից, բայց վերջնական տարբերակը որպես գիրք տպագրվել է 1883 թվականին։ Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում։