Կոնֆուցիոս
Չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և փիլիսոփա
(մ.թ.ա. 551 – մ.թ.ա. 479)
Կոնֆուցիոսի փիլիսոփայության` կոնֆուցիականության հիմքում ընկած էին մարդկային և կառավարական բարոյականությունը, արդարադատությունը և անկեղծությունը։ Նրա հետևորդները մրցում էին շատ ուրիշ դպրոցների հետ «Մտքի հարյուր դպրոց»-ի ժամանակաշրջանում։ Հանի հաղթանակից և Ցին թագավորության փլուզումից հետո Կոնֆուցիոսի մտքերը պաշտոնապես ընդունվեցին, և հետագայում զարգացավ Նեոկոնֆուցիականությունը, իսկ ավելի ուշ` Նոր կոնֆուցիականությունը։
Ավանդաբար Կոնֆուցիոսին է վերագրվում չինական դասական տեքստերի հեղինակությունն ու խմբագրումը, ներառյալ բոլոր «Հինգ դասականներ»-ը։ Մահից շատ տարիներ անց նրա ուսմունքին վերաբերող աֆորիզմները կազմեցին Լուն Յու («Զրույցներ և ասույթներ») աշխատությունը։