Հենրի Դեյվիդ Թորո
Ամերիկացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, նատուրալիստ
(1817 – 1862)
19-րդ դարի տրանսցենդենտալ իդեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից է։ Հատկապես նշանակալի են նրա «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է առանձնության մեջ, բնության գրկում անցկացրած տարիների իր փորձառությունը և «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն, որում նա իր անհամաձայնությունն է հայտնում իշխանությունների որդեգրած կառավարման սկզբունքներին։