Հերման Մելվիլ
Ամերիկացի գրող
(1819 – 1891)
1839—1944 թվականներին եղել է նավաստի։ «Թայփի» և «Օմու» վիպակներում ցույց է տվել բուրժուական քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849 թվականին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։ 1851 թվականին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» սոցիալ-փիլիսոփայական, կիսաֆանտաստիկական վեպը։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մելվիլը 20-րդ դարի 20-ական թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի գրականության դասական։