Հերման Զուդերման

Գերմանացի արձակագիր, դրամատուրգ
(1857 – 1928)
Գերմանական նատուրալիստական գրականության ականավոր ներկայացուցիչներից։ «Պատիվ», «Սոդոմի կործանումը», «Հայրենիք» դրամաները պատկերում են բարձր հասարակության բարոյական քայքայումը, արվեստագետի ճակատագիրը կապիտալիզմի օրոք։ Զուդերմանի պատմական և սիմվոլիկ պիեսներից են «Մահվան դատապարտվածները», «Հովհաննես Մկրտիչ» ողբևրգությունը և այլն։ Հայտնի են նրա «Հոգսը», «Եղելություն» վեպերը։