Խոսե Օրտեգա ի Գասետ

Իննհարյուրականների շարժման իսպանացի փիլիսոփա և էսսեիստ, պերսպեկտիվիզմի և կենսական բանականության՝ ռացիոնալիզմի տեսությունների գլխավոր ներկայացուցիչ
(1883 – 1955)
1910 թ. նոյեմբերի 15-ից Օրտեգա ի Գասսետը հիմնում է Մադրիդի դպրոցը, երբ փիլիսոփայության ամբիոնի վարիչ է դառնում, և ինչպես մեկնաբանում է Խոսե Գաոսը՝ Օրտեգայի հետ հոգևոր կապ ունեցող մի շարք մարդկանց աջակցության շնորհիվ, որոնց հետ կապ ուներ խմբագրական կենտրոններում, որոնք ինքն էր հիմնել: Նամակագրական կապ է հաստատում Մարի դե Մաեստուի, Ֆերնանդո Վելայի (Revista de Occidente-ի քարտուղարը), Խոսե Մարտինես Ռուիս Ասորինի, Ֆրանսիսկո Խիների, Միգել դե Ունամունոյի, Պիո Բարոխայի և շատ ուրիշների հետ: Այս շրջանում նաև ստեղծում է տերտուլիաներ՝ հավաքույթներ Գրանխա Էլ Էնար սրճարանում: