Ջասթին Թրյուդո
![Justin Trudeau Justin Trudeau](https://bookmark.am/app/uploads/2020/08/Justin-Trudeau-200x200.jpg)
Կանադացի քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետ
(Ծնվ․ 1971)
Կանադայի վարչապետ է դարձել 2015 թվականի նոյեմբերի 4-ին: Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավարն է 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին է։ Թրյուդոյի կողմից ղեկավարվող Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո, ով սկսեց պաշտոնավարել իր 40-ամյակից մեկ օր առաջ՝ 1979 թվականին։