Խալեդ Հոսեյնի
Աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող
(Ծնվ․ 1965)
Խալեդ Հոսեյնին 2003 թվականին հանրությանն է ներկայացնում իր առաջին «Օդապարուկ թռցնողը» վեպը, որը միանգամից համաշխարհային ճանաչում է բերում սկսնակ գրողին։ Այս վեպի հիման վրա 2007 թվականին գերմանաշվեյցարացի ռեժիսոր Մարկ Ֆոստերը նկարահանում է համանուն ֆիլմ։ 2007 թվականին Հոսեինին լույս է ընծայում իր երկրորդ «Հազար հիասքանչ արև», իսկ 2013 թվականին երրորդ «Եվ արձագանքեցին լեռները» վեպերը, որոնք նույնպես ջերմ ընդունելություն գտան ընթերցողների կողմից։