Լեմս Ներսիսյան
Հայ նկարիչ, մանկավարժ
(Ծնվ․ 1946)
Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն։ Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ։ Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների։ Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։