Միգել դե Ունամունո
![Miguel de Unamuno Miguel de Unamuno](https://bookmark.am/app/uploads/2020/10/Miguel-de-Unamuno-200x200.jpg)
Իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ
(1864 – 1936)
Ազգությամբ բասկ է, կրթությամբ՝ բանասեր:
Ունամունոն որպես հրապարակախոս քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով, հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։