Մկրտիչ Խերանյան

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
(1899 – 1970)
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո, մինչև 1950 թվականը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ Մահացել է Երևանում: