Նունե Սարգսյան
![Nouneh Sarkissian 01 Nouneh Sarkissian 01](https://bookmark.am/app/uploads/2020/07/Nouneh-Sarkissian-01-200x200.jpg)
Արվեստաբան, գրող
(Ծնվ․ 1954)
Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար: Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ: Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին: