Փոլ Ռ. Իգնեշիուս
Հայկական արմատներով ամերիկացի պետական և ռազմական գործիչ
(Ծնվ․ 1920)
Փոլ Ռ. Իգնեշիուսը ծնվել է Գլենդելում, սակայն նրա արմատները պատմական Հայաստանի Խարբերդում են: Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայելուց հետո ավարտել է Հարվարդի համալսարանը: 8 տարի աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջ. Քենեդու և Լ. Ջոնսոնի կառավարություններում, որպես պաշտպանության նախարարի տեղակալ, 1967-ին՝ նավատորմի նախարար: Ի պատիվ նրա ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը 2019-ին նրա անունով կոչեց իր հրթիռային հածանավերից մեկը, որն այժմ կրում է USS Paul Ignatius անվանումը: