Ֆրանսիացի բանաստեղծ և նկարիչ
(1899 – 1984)
Անրի Միշոն 12 տարեկան հասակում սկսում է հաճախել Հիսուսի միաբանությանը պատկանող դպրոց։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ սկսում է ուսանել բժշկություն, սակայն 1919 ուսումն կիսատ է թողնում։ Այս ժամանակաշրջանում նա ուսումնասիրում է Ֆեոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի, Էռնեստ Հելլոյի, ֆլամանդացի միստիկ Յան վան Ռյույսբրուկի ստեղծագործությունները և քրիստոնեական սրբերի վարքերը։