Ռուս խորհրդային գրող, սցենարիստ, գիտական և սոցիալական ֆանտաստիկայի դասական
(1925 – 1991)
Արկադի Ստրուգացկին իր եղբոր՝ Բորիս Ստրուգացկու հետ համահեղինակությամբ ստեղծել է մի քանի տասնյակ ստեղծագործություններ, որոնք դարձել են ժամանակակից գիտական ֆանտաստիկայի դասական գործեր։ Դրանք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու ճանաչում են գտել ամբողջ աշխարհում: