Իսպանացի պոետ, արձակագիր և սցենարիստ
(1954 – 2003)
Դուլսե Չակոնը սկսել է գրել վաղ տարիքից, չնայած որ հրատարակել է միայն 1992 թվականին, երբ լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Querrán ponerle nombre»-ն: 1996 թվականին նա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Algún amor que no mate»-ը, որը պատմում է ամուսնու կողմից բռնության ենթարկված կնոջ մասին: Խոսե Սարամագոն այն նկարագրել է որպես «կոշտ, բայց անհրաժեշտ»:

