Ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ
(1928 – 2017)
Զբիգնև Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Այս որակական փոփոխությունը կատարվում է աստիճանաբար՝ ստորին դարաշրջանից (ագրարային) արդյունաբերականին, ապա «տեխնոտրոն»-ին անցնելով, որտեղ վճռական դեր են խաղում համակարգիչներն ու կիբեռնետիկական համակարգերը, իսկ գլխավոր և վճռորոշ ուժ է դառնում գիտությունը։