Իսպանացի (կատալոնացի) գրող և կոմպոզիտոր
(1964 – 2020)
2001 թվականին լույս է տեսնում Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը» վեպը, որը Սաֆոնին բերում է համաշխարհային ճանաչում։ Գիրքը կարճ ժամանակամիջոցում թարգմանվում է շուրջ 30 լեզուներով և հրատարակվում 40 երկրներում ավելի քան 10 միլիոն օրինակով։ Սաֆոնի հաջորդ վեպը՝ «Հրեշտակի խաղը» նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում ընթերցողների կողմից։