Լատվիացի գրող
(Ծնվ. 1962)
Մարիս Բերզինշը գրել սկսել է 2003-ից: Մեծ հռչակ է ձեռք բերել «Գուտենմորգեն» ժողովածուի շնորհիվ: 2007-ից Լատվիայի գրողների միության անդամ է: 2011-ից սկսել է վեպեր գրել: Նրա «Կապարի համը» ստեղծագործությունը Լատվիայում ամենաընթերցված ու ամենաքննարկված գիրքն է, հեղինակի 4-րդ վեպը: «Կապարի համը» 2016-ին բեմադրվել է Լատվիայի ազգային թատրոնում: