Ֆրանսահայ գործիչ
(1913 – 1989)
Մելինե Մանուշյանը Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինն է: Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափել է ֆաշիստական կալանքից և ողջ մնացել պատերազմում։ Նա այլևս երբեք չի ամուսնացել և երեխա չի ունեցել։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրել է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա 1985 թվականին նկարահանվել է ֆիլմ։