Բելգիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ և փիլիսոփա
(1862 – 1949)
Մորիս Մետերլինկը 1911 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ էր գրավում նրա կյանքում, այնպես որ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։

