Հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ
(1921 – 2005)
Սաղաթել Հարությունյանը ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՄԿԿ անդամ։ Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» և «Դատավորը» պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարերեն և բեմադրվել Բուդապեշտի հեռուստատեսությամբ: