Ամերիկացի բանաստեղծուհի և գրող
(1932 – 1963)
Սիլվիա Փլաթը համարվում է անգլալեզու գրականության մեջ «դավանանքային/ խոստովանական պոեզիա» ժանրի հիմնադիրներից մեկը։ Փլաթի կենդանության օրոք լույս է տեսնում միայն «Հսկա» ժողովածուն և «Ապակե կափարիչի տակ» կիսակենսագրական վեպը։ 1965 թվականին հրատարակվել է «Արիել» ժողովածուն, որն արժանացավ բուռն քննադատությունների՝ դառնալով 20-րդ դարաշրջանի անգլամերիկական պոեզիայի բեսթելերներից մեկը։