Ֆրանսիացի բանաստեղծ
(1431 – 1463)
Ֆրանսուա Վիյոնը սովորել է Սորբոնի համալսարանի արվեստների ֆակուլտետում, 1452 թվականին ստացել է արվեստների մագիստրոսի կոչում։ 1455 թվականին կռվի մեջ սպանել է մի կրոնավորի, փախել Փարիզից։ Ներում է ստացել, վերադառնալուց հետո իր բախտը կապել է գողերի հետ, բազմիցս բանտարկվել է։ 1463 թվականին, կռվելու համար, դատապարտվել է կախաղանի։ Բայց մահապատիժը չեղյալ է հայտարարվել, և Վիյոնը վտարվել է Փարիզից։ 1464 թվականից Վիյոնի ճակատագիրն անհայտ է։