Ռուս գրող
(1880 – 1932)
Ալեքսանդր Գրինը եղել է նավաստի, ոսկեխույզ (Ուրալում), զինվորական։ Սևաստոպոլում հեղափոխական գործունեություն է ծավալել նավաստիների և զինվորների շրջանում։ Բազմիցս բանտարկվել է, երեք անգամ փախել աքսորից։
Գրինի վեպերը, պատմվածքներն ու նովելները ռոմանտիկ շունչ ունեն, աչքի են ընկնում բնության վարպետ նկարագրությամբ և հերոսների հարուստ ներաշխարհով: