Ֆրանսիացի գրող, դրամատուրգ և լրագրող
(1802 – 1870)
Արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա տղան ևս կրում էր Ալեքսանդր անունը և գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է -«հայր» բառը։