Ֆրանսիական արևելագետ, անտիկվար, թարգմանիչ
(1646 – 1715)
Անտուան Գալլանը հայտնի է դարձել «Հազար և մեկ գիշեր» ժողովածուի՝ Եվրոպայում առաջին թարգմանությամբ։ Թարգմանել է նաև Ղուրանը, սուրճի ծագմանը նվիրված գիրք, Օսմանյան կայսրության պատմությունը։ Եղել է Գրությունների և մեդալների ակադեմիայի անդամ, արաբերենի դասախոս Դե Ֆրանս քոլեջում։ Նրա օրագիրը հրատարակվել է 1881 թվականինժ։