Անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ
(1872 – 1970)
Բերտրան Ռասելը խոր հետք է թողել 20-րդ դարի փիլիսոփայական, տրամաբանական, մաթեմատիկական և բնագիտական մտքի զարգացման վրա: Ստեղծել է տրամաբանական ատոմիզմի կոնցեպցիան և մշակել է դեսկրիպցիաների տեսությունը։ Հայտնի է որպես հակաֆաշիստական և հակառազմական շարժումների ակտիվ կազմակերպիչ։