Գերմանացի փիլիսոփա-իդեալիստ
(1770 – 1831)
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը երմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։
Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։