«Աննան և Արմենը» երկլեզու մանկական գիրք է, որը ստեղծվել է միջազգային գրական ծրագրի շրջանակում: Նկարազարդ այս հրատարակության գլխավոր թեման բարեկամությունն է: Հեղինակները՝ գերմանացի գրող Յուրգեն Յանկովսկին և հայ գրող Լևոն Անանյանը, պատկերում են գերմանուհի Աննայի այցը Հայաստան, որտեղ հայ հասակակիցների ուղեկցությամբ նա իր համար բացահայտում է մի ինքնատիպ երկրի հարուստ պատմությունը, մշակույթն ու ժողովրդին:
Գիրքը ներառում է գերմանական դասական գրականության հեղինակների արձակ և չափածո ստեղծագործություններ՝ ամբողջական կամ հատվածաբար, որոնք առաջին անգամ են թարգմանվել հայերեն «Յունիվերս» լեզվի կենտրոնի «Թարգմանչական իմ առաջին քայլերը» ծրագրի շրջանակում: Գիրքը նպատակ ունի բացահայտելու սկսնակ թարգմանիչների և խրախուսելու նրանց: