Դանիել Գլաթաուերը ուսումնասիրել է մանկավարժություն և արվեստի պատմություն: Հայտնի է դարձել որպես լրագրող: Թերթերում խոսում էր մարդկության խնդիրների մասին հումորային ոճով:
Դանիել Գլաթաուերի՝ 2006 թվականին լույս տեսած «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպը պատմում է տառասխալի պատճառով սկսված էլեկտրոնային նամակագրության մասին, որը շոշափում է ժամանակակից մարդու, վիրտուալ իրականության և դրա հետ նրա հարաբերությունների խնդիրները։ Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Goodreads
Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում հերոսուհուց։