Հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական-եկեղեցական գործիչ
(մոտ 380 – մոտ 450)
Եզնիկ Կողբացին Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։

