Ամերիկացի բանաստեղծ
(1830 – 1886)
Էմիլի Դիքինսոնը ներկայումս համարվում է ամերիկյան մեծագույն գրողներից մեկը։ Գրել է շուրջ 1.800 բանաստեղծություն, սակայն նրա կենդանության օրոք հրատարակվել է միայն 10-ից ոչ ավելին։ Անգամ այն, ինչ հրատարակվել է, ենթարկվել է լուրջ խմբագրական վերամշակման՝ բանաստեղծությունները ժամանակի պոետական նորմերին համապատասխանեցնելու նպատակով։