Ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում
(1899-1961)
Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։
Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։