Իեն Մաքյուենը մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր է: Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարանում հետևել է բրիտանացի ականավոր գրաքննադատ և գրող Մալքոլմ Բերդբերիի գրական դասընթացին։
Իեն Մքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թ․ Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետևի նաև վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։ Գիրքը Goodreads-ում