Ճապոնացի գրող, արձակագիր, պոետ, դրամատուրգ
(1642 – 1693)
Իհարա Սայկակուն դարձել է արձակի նոր ուղղության հիմնադիրը` ուկիյոձոսի (浮世草子, «Գրքեր փոփոխական/ ներկայիս աշխարհի մասին»)։ Այս ուղղության հիմնական գաղափարներն են՝ անվստահելիության գիտակցումը, աշխարհի անցավոր ու փոփոխական լինելը, դրանում հուսալի և հավերժական ինչ-որ բանի բացակայությունը։