Արգենտինացի գրող
(1914 – 1984)
1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց», «Խաղի վերջը», «Գաղտնի զենք» պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Ցատկախաղ» վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար», «Վերջին ռաունդը» վեպերում։