Շվեյցարացի հոգեբույժ
(1875 – 1961)
Կարլ Գուստավ Յունգը խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիրն է: Որոշ ժամանակ լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան՝ հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ։