Գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ
(1818 – 1883)
Կարլ Մարքսը 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։