Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչն Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը: Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ Է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից: Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծու՞ն, թե՞ իր աստղին էր հավատում: Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս: Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ...
«Ժամանակի համառոտ պատմություն»-ը տիեզերքի բնույթի բեկումնային ուսումնասիրություն է՝ նախատեսված թե գիտական և թե այդ ոլորտով հետաքրքրվող լայն լսարանի համար: Այս կարևոր աշխատության մեջ Հոքինգն ընթերցողին տանում է տեսական ֆիզիկայի ոլորաններով, ծանոթացնում տիեզերքի ծագման, սև խոռոչների բնույթի և բուն ժամանակի էության գաղափարներին: Հեղինակն իրականության բնույթի և տիեզերքում մեր տեղի մասին խոր հարցերին վերաբերող գիտական բարդ հասկացությունները լայն լսարանի համար ընկալելի և դյուրամարս է դարձնում: Նա խորամուխ է լինում գիտական տեսությունների մեջ, որոնք ձևավորում են տիեզերքի մեր պատկերացումները, և անդրադառնում այդ գաղափարների փիլիսոփայական հետնանքների վրա: Գիրքը դուրս է ժամանակի սահմաններից և բարձրարժեք ներդրում է գիտահանրամատչելի գրականության մեջ: Goodreads
Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման:
««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց… Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների… Գաղտնիքի հետքերը...
«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
Արիստոփանես կամ Արիստոֆանը (հին հունարեն՝ Ἀριστοφάνης) հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։
Ո՞վ է իրականում Իլոն Մասքը. քմահաճ ինքնո՞ւս, Սիլիկոնյան հովտի նոր ա՞ստղ, թե՞ խելագար գյուտարար: Այս գիրքը վերծանում է Իլոն Մասքի առասպելը: PayPal, Tesla, Starship, Model X, Neuralink, OpenAI, Hyperloop… Այնքա՜ն շատ անուններ տեխնոլոգիայի առաջնագծում. բազմակի օգտագործման հրթիռ, որը սովորական բան կդարձնի ուղևորությունը Մարս, շքեղ էլեկտրական ավտոմեքենա և գնացք-մետրո, որն ինքնաթիռից արագ կսլանա…
«Ալ տառը», որը գրվել է 1850 թվականին, Նաթանիել Հոթորնի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Բոսթոնում և ներկայացնում են Հեսթեր Փրինի պատմությունը, որը դատապարտված է «Ա» տառը կրելուն՝ որպես հանրային պարսավանքի նշան: Այն պատմական սիրավեպ է և պուրիտանական կոշտ բարոյականության ուսումնասիրություն, որը գերիշխում էր Ամերիկայի վաղ գաղութային շրջանում: Գիրքը Goodreads-ում
Իեն Մքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թ․ Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետևի նաև վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։ Գիրքը Goodreads-ում
Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն հիմնականում ներառում է էսսեներ, պատմվածքներ, ելույթներ, գրախոսականներ, հոդվածներ՝ գրված վերջին տարիների ընթացքում։ Ժողովածուում ներառված են ելույթներ, հոդվածներ, գրախոսականներ, պատմվածքներ և էսսեներ։ Կենտրոնական թեմաներն են պատերազմը, համաճարակը և, իհարկե, Երևանը։
IV-V դդ. հնդիկ մեծ բանաստեղծ և թատերագիր Կալիդասայի ստեղծագործությունը համաշխարհային գրականության գոհարներից է։ Կալիդասայի թատերգությունների և պոեմների գլխավոր թեման սերն է իր բազմաբնույթ դրսևորումներով։ «Մատանիով ճանաչված Շակունտալան» և «Ամպ-ավետաբերը» Կալիդասայի գլուխգործոցներն են, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են թողել Եվրոպայի հոգևոր մշակույթի վրա։ Ներկա հրատարակությամբ «Մատանիով ճանաչված Շակունտալան» հայ ընթերցողին է ներկայացվում երկրորդ, իսկ «Ամպ-ավետաբերը»՝ երրորդ անգամ։
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը...
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» հերոսավեպը վիպական-հերոսական պատմությունն է Սասնա դյուցազնական տոհմի չորս սերնդի և, ըստ այդմ էլ, բաղկացած է չորս հիմնական մասից կամ չորս վիպական ճյուղից: Ճյուղերից յուրաքանչյուրը դյուցազնական մեկ սերնդի պատմություն է՝ ծննդից մինչև մահ: Ճյուղերը միմյանց են հարակցված հոր և որդու հաջորդականության սկզբունքով: Թեպետ յուրաքանչյուր ճյուղ առանձին վերցրած վիպական անկախ ու ամբողջական պատմություն է տվյալ սերնդի մասին, բայց այդ ճյուղերի հարակցումը կատարված է ոչ միայն արտաքնապես, սոսկ սերունդների հաջորդականությամբ, այլև վիպական ներքին տրամաբանությամբ և գեղարվեստական որոշակի պատճառակցությամբ: «Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը...
Հեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և չափազանց գործնական հետևյալ հասկացություններով՝ «10X‑ականներ», «20 մղոնանոց քայլերթ», «Կրակել փամփուշտներով, ապա արկերով», «Առաջնորդություն Մահվան գծից վեր», «Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել» և «ԻԿՀ բաղադրատոմս»: Գրքի վերջին գլխում, վերջապես, Քոլինզը և Հանսենը ներկայացնում են իրենց ամենից յուրօրինակ վերլուծությունը. նրանք սահմանում են «բախտի բերմունք» հասկացությունը, բացահայտում դրա տարատեսակները և ուսումնասիրում բախտի դերակատարությունը գործնական կյանքում: Մեծ ընկերությունները և այդպիսի ընկերություններ կառուցող առաջնորդները համադրելի ընկերություններից ավելի բախտավոր չեն եղել, բայց նրանք բախտից «ավելի բարձր հատույց» են ստացել: Այս գիրքը Քոլինզի դասական գլուխգործոցն է՝ հակընդդեմ, տվյալների վրա հիմնված և ոգեշնչող աշխատություն: Նա և Հանսենը համոզիչ...
«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահղացումը մահվան պատճառով։ Վիքիպեդիա
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
Ղեկավարներն արդեն չեն հասցնում բիզնեսը հարմարեցնել նոր փոփոխություններին: Գործընթացը կառավարելու դերը պետք է վերապահվի արհեստական բանականությանը, որը ցանկացած մարդուց արագ ու լավ է ընտրում հարմար գինը, կառուցում մատակարարումների հարմար շղթա, տեղեկացնում պահանջարկի փոփոխությունների մասին և կանխատեսում, թե արտադրական շղթայի բոլոր մակարդակներում ինչ և երբ գնել: Այն խելացի բիզնեսին ավանդական բիզնեսի հանդեպ մեծ առավելություն է տալիս: Այս ամենը հնարավոր դարձնելու համար կազմակերպության բոլոր գործընթացները պետք է թվայնացված լինեն: Հենց այսպես էլ մրցում են համաշխարհային բիզնես ոլորտի ՏՏ հսկաները, ներառյալ Alibaba–ն, որը ոլորտում չտեսնված հաջողությունների է հասել: Գիրքը պատմում է Alibaba–ի ներքին խոհանոցի, հիմնական ռազմավարության և խելացի բիզնեսի կառուցման մանրամասների մասին: Կազմակերպության...
«Ավեստա»-ն իրանական ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին բանավոր ձևով: Հետագայում այն գրի է առնվել (մ.թ. 3-րդ դարում) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է Ավեստայի լեզու: Զրադաշտականությունը իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուներն են բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշը: Զրադաշտականությունը, լինելով հնդեվրոպական մայր ժողովրդի հավատալիքի ուղղակի ժառանգը, հիմք է նաև այլ հնդեվրոպախոս ժողովուրդների առասպելներն ու սովորույթները ուսումնասիրելու և բացատրելու համար: Ավեստան ամբողջությամբ հայերեն առանձին գրքով լույս է տեսնում...
Ալեսսանդրո Մանձոնիի «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.: Սիրո այս ոդիսականը ծավալվում է 17-րդ դարի Լոմբարդիայում: Մանձոնիի և նրա վեպի մեծ երկրպագու Ումբերտո Էկոն գրել է. «Դեպքերն ու կերպարները հորինված են և դրանով հանդերձ այնպիսի բաներ են հաղորդում այդ ժամանակաշրջանի Իտալիայի մասին, որ պատմության գրքերը երբեք էլ նման հստակությամբ չեն փոխանցում մեզ»: «Նշանվածները», ինչպես իրավամբ նկատել է Էկոն, «դուր է գալիս բոլորին՝ ուսյալին թե անուսին, մեծին թե փոքրին, կեղծ բարեպաշտին թե անաստվածին»: Խոսքը ոչ միայն ամենաճանաչված իտալական վեպի մասին է, այլև համաշխարհային գրականության անվիճելի գլուխգործոցի:
«Ինչպես է կայանում պետությունը» գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչև ստարտափ մտածողության դրսևորումներ: Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման և զարգացման գործում: