Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսոր, դերասան, հասարակական գործիչ
(1930 – 2008)
Հարոլդ Փինթերը 2005 թվականին գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի պիեսների համար, որոնցում «բացահայտել է ամենօրյա թոթովանքի խորքում ընկած անդունդը և ուղի է գտել բացելու ճնշվածության փակված դռները»։ Ունի Բրիտանական կայսրության ասպետի կոչում, ստացել է բազմաթիվ գրական մրցանականեր, այդ թվում Կաֆկայի, Պիրանդելոյի, Շեքսպիրի պարգևներ, Լոուրենս Օլիվյեի անվան թատերական մրցանակ, «Մոլիեր» ֆրանսիական մրցանակ, եղել է բազմաթիվ եվրոպական համալսարանների պատվավոր դոկտոր։