Ազգությամբ իսպանուհի ֆրանսիացի դերասանուհի
(1922 – 1996)
Մարիա Կազարեսը ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի դասընթացը, հանդես եկել Փարիզի մի շարք թատրոններում։ Նրան անվանում էին «Էքզիստենցիալիզմի մուսա»։ Ալբեր Քամյուն իր օրագրերում խոստովանում էր, որ Մարիան իր կյանքի մեծագույն սերն է։

