Ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի
(1892 – 1941)
Մարինա Ցվետաևան 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկն է: Նրա պոեզիան էվոլյուցիա է ապրել՝ երգային, պարզ, դասական ձևերից անցնելով ավելի արտահայտիչ, սրընթաց և ռիթմական առումով ճկուն ձևերի։ Ցվետաևայի քնարերգությունը (հատկապես 1930-ական թթ․) բնորոշվում է վառ, անակնկալ փոխաբերություններով, յուրաքանչյուր բառը ծայրաստիճան հագեցած է իմաստով ու հույզով։