Պերուացի գրող և քաղաքական գործիչ
(Ծնվ. 1936)
Մարիո Վարգաս Լյոսա արժանացել է գրականության 2010 թվականի Նոբելյան մրցանակին: Իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների և էսսեների հեղինակ։ 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր՝ Սերվանտեսի անվան մրցանակը։