Իսպանացի աշխարհահռչակ գրող
(1547 – 1616)
Միգել դե Սերվանտեսը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Նրա ստեղծագործությունների մարգարիտը՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը, թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։